«Հայկական ստանդարտ» կոնյակի գործարանի բացումը Բելառուսում
Հայաստանի արևահամ կոնյակի բերկրանքը վայելելու համար բելառուսցի սպառողն այլևս ստիպված չէ հասնել ազնվագույն խմիչքի երկիր. Աշխարհում մեծ հռչակ վայելող հայկական կոնյակագործության լավագույն ավանդույթներն ու փորձը կիրառելի կլինեն հենց Բելառուսի սահմաններում:
Շնորհիվ Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատի և Բելառուսի Հանրապետության միջև կնքված ներդրումային համաձայնագրի՝ մայրաքաղաք Մինսկում ստեղծվել է համատեղ ձեռնարկություն:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը:
Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատ
Ереванский Коньячно-Винно-Водочный Комбинат «Арарат»
Yerevan Ararat Brandy-Wine-Vodka Factory
? Հայաստան, Երևան, 0015, Ծովակալ Իսակովի պող. 9
? Армения, Ереван, 0015, пр. Адмирала Исакова 9
? Armenia, Yerevan, 0015, Admiral Isakov ave. 9
? +374(10)543405
? info@noy1877.am
? http://www.brandy.am
? https://www.facebook.com/YerevanAraratBrandyWineVodkaFactory/
? https://vk.com/noyararatbrandy